Գեներալ Մանվելի հրահանգով փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:27 06/05/2015

Գեներալ Մանվելի հրահանգով փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը. «Ժամանակ»

Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առևտրի կետերից մեկը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր և այլ ապրանքներ:

Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է «Դուբայ» և քաղաքի այլ խանութներ, որտեղ խանութների զգուշացվել է, որ այլևս չպետք է աշխատեն: Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում: Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը:

«Բա սա անելու բանա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով»,-«Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհել է վաճառականներից մեկը:
 

Placeholder
Գեներալ Մանվելի հրահանգով փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը. «Ժամանակ»