Անդրեյ Արեշև. ԼՂՀ ընտրություններին հաջորդեցին Բաքվի նյարդային հայտարարությունները (տեսանյութ)
Քաղաքական
16:06 07/05/2015

Անդրեյ Արեշև. ԼՂՀ ընտրություններին հաջորդեցին Բաքվի նյարդային հայտարարությունները (տեսանյութ)

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները մեծ հետաքրքրություն էին առաջացրել և տարբեր երկրներից միջազգային դիտորդներ էին ժամանել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

«Ուշադրության են արժանի ոչ միան ընտրություններին հաջորդած Բաքվի նյարդային հայտարարությունները, այլև` ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունն ու ԱՄՆ-ի հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ ընտրությունների արդյունքը չի կարող ազդել հակամարտության լուծման վրա, սակայն կարևորվում է ԼՂ ժողովրդի իրավունքը սեփական ապագայի համար»,-նշեց քաղաքագետը:

Նրա խոսքերով, սա շատ կարևոր է և թեպետ հայտարարությունն արձանագրային էր, դիվանագիտական տեքստ էր, սակայն ինչ-որ քայլ էր ճանաչման առնչությամբ:

Քաղաքագետի դիտարկումները մանրամասն՝ տեսանյութում:
 

Placeholder
Անդրեյ Արեշև. ԼՂՀ ընտրություններին հաջորդեցին Բաքվի նյարդային հայտարարությունները (տեսանյութ)