Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:15 07/05/2015

Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ. «Հրապարակ»

Ակտիվ քաղաքականությունից հեռացած «Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այժմ ակտիվորեն զբաղվում է իր բիզնեսներով։ «Հրապարակ»-ին հայտնի է դարձել, որ Ծառուկյանը Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը գնել է Արաբական Միացյալ էմիրությունների շեյխերից մեկի որդու հետ։ Այժմ Ծառուկյանը ձեռնամուխ է եղել առանձին, մեծ սրահ կառուցելու գործին, որը պետք է լինի հարազատ Աբովյանի կողմերում, վայրը դեռ հստակ չէ։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը հայտնել էր, որ Ծառուկյանը BMW-ի ներկայացուցչությունը գնել է 4-5 մլն դոլարով։

«Ի դեպ, BMW-ի ներկայացուցչությունը «Եվրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերությունն է, դրա մեջ մտնում են նաև Mini-ն և Rolls Royce-ը։ Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը պատկանում էր  օֆշորային սկանդալի զոհ,  գործարար Փայլակ Հայրապետյանի որդուն, ով սակայն, հերքում էր ընկերության վաճառքի մասին լուրերը: Մինչդեռ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը ավելի ուշ հաստել էր լուրերը՝ նշելով, որ Գագիկ Ծառուկյանը արտասահմանցի գործընկերների հետ  միասին ձեռք է բերել  Հայաստանում BMW-ի ներկայացուցչությունը, նա ձեռք է բերել բաժնետոմսերի  որոշակի մաս,  ներկայացուցչության զարգացման  ուղղությամբ  առաջիկայում  ծրագրեր են իրականացվելու։ Այս մասին հետագայում համապատասխան  տեղեկատվություն կտրամադրվի»։

Placeholder
Ծառուկյանը BMW-ն գնել է շեյխի որդու հետ. «Հրապարակ»