Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարելու է Ծառուկյանի թեկնածուին. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:21 07/05/2015

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարելու է Ծառուկյանի թեկնածուին. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:

«ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից՝ Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդալային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտայքի մարզային կառույցի հայեցողությանը»,-գրել է թերթը։
 

Placeholder
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն սատարելու է Ծառուկյանի թեկնածուին. «ՀԺ»