Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոռու մարզի Ուրասար համայնքում մայիսի 24-ին գյուղապետի ընտրություններ են: Գյուղապետ Սուրիկ Կիրակոսյանը մահացել է, ինչի հետևանքով էլ արտահերթ ընտրություններ են նշանակվել:
ԿԸՀ պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու՝ անկուսակցականներ Արտակ Կիրակոսյանն ու Սամվել Ղանդիլյանը:
Արտակ Կիրակոսյանը մահացած գյուղապետի որդին է, ով մինչ այս պահն ընդգրկված է եղել գյուղի ավագանու կազմում: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 12-ին, կշարունակվի մինչև մայիսի 22-ը:
Ուրասարում տնային տնտեսությունների թիվը` 135 է։ Նախկին Կույբիշև գյուղը հիմնադրվել է 1803-1805թ.թ.: