Երևանից ոտքով Մոսկվա հասած 76-ամյա Գրիշա պապիկին դիմավորել են մեծ շուքով
Հասարակություն
10:35 08/05/2015

Երևանից ոտքով Մոսկվա հասած 76-ամյա Գրիշա պապիկին դիմավորել են մեծ շուքով

46 օր է պահանջվել, որպեսզի 76-ամյա Գրիշա պապիկը Հայաստանի մայրաքաղաք Երևանից կարողանա ոտքով հասնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա: Նա 2200 կմ կարողացել է կտրել-անցնել ոտքով: Գրիգորի Թեփոյանը 76 տարեկան թոշակառու է և Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի առթիվ նա որոշել է այդ քայլին դիմել: Վերջին կանգառում Թեփոյանին դիմավորել են հարազատներն ու մերձավորները, գրում է Lifenews-ը:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, 76-ամյա ծերունին զարմացրել է բոլորին: Նրան դիմավորել են հայկական սփյուռքի ներկայացուցիչները՝ երգ ու պարով, ուրախ երաժշտությամբ: Ծերունին ասել է, որ նախքան այդ քայլին դիմելը, մարզվել է ու ամեն օր քայլել 10-20 կմ:

 

Placeholder
Երևանից ոտքով Մոսկվա հասած 76-ամյա Գրիշա պապիկին դիմավորել են մեծ շուքով