Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:11 08/05/2015

Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի. «Հրապարակ»

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը բազմիցս նշել է, որ շուտով դերասանն ազատ կարձակվի։

«Հրապարակ»-ը նրանից փորձել է պարզել, թե ազատ արձակման նախապայմանները որոնք են. «Ազատության մեջ գտնվելու համար 3 պայման կա: Առաջին՝ կվերանայեն խափանման միջոցը, և իր նկատմամբ կընտրվի բաց տիպի ռեժիմ։ 2-րդ՝ վաղաժամկետ պայմանական ազատումն է, 3-րդ՝ համաներումը»։

Խոսելով ժամկետների մասին, թե երբ կհայտնվի ազատության մեջ, փաստաբանն ասել է, որ մեկ կամ ամենաուշը 2 ամսից, իսկ համաներման դեպքում՝ ավելի շուտ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի. «Հրապարակ»