Պետական նմուշի դիպլոմ ստանալու համար փաստաթղթերի ընդունելություն՝ ոչ պետական բուհերի շրջանավարտների համար
Կրթություն, գիտություն
18:16 11/05/2015

Պետական նմուշի դիպլոմ ստանալու համար փաստաթղթերի ընդունելություն՝ ոչ պետական բուհերի շրջանավարտների համար

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. մայիսի 11-ից հունիսի 2-ը ներառյալ կազմակերպում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունում՝ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար:

ԿԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնե Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն:

Պահանջվող փաստթղթեր՝
1) դիմում-հայտ.
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակները և պատճենները.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):

Դիմում-հայտը (հայտի ձևանմուշ) լրացվում և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում է դիմորդի կամ նրա լիազորված անձի կողմից:

Փաստաթղթերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում՝ (640 սենյակ) 2015 թվականի մայիսի 11-ից մինչև նունիսի 2-ը ներառյալ (յուրաքանչյուր օր, բացի շաբաթ և կիրակի օրերից)՝ ժամը 1000-1700:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 52-48-09, (010) 58-97-35 հեռախոսահամարներով: 

Placeholder
Պետական նմուշի դիպլոմ ստանալու համար փաստաթղթերի ընդունելություն՝ ոչ պետական բուհերի շրջանավարտների համար