ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն ԼՂ խնդիրը
Քաղաքական
11:00 11/05/2015

ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն ԼՂ խնդիրը

Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ Արևելյան գործընկերության՝ Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք գագաթաժողովում կքննարկեն ԼՂ հակամարտության հարցը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ ներկայացուցչին:

Հայաստանն ու Ադրբեջանը մասնակցում են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին, որում ընդգրկված են Բելառուսը, Վրաստանը, Մոլդովիան ու Ուկրաինան:

«ԼՂ հարցով գոյություն ունի այսպես կոչված մինսկի գործընթաց, որի համանախագահներից մեկը մեր (ԵՄ) անդամ երկրներից է՝ Ֆրանսիան, ինչպես նաև Ռուսաստանն ու ԱՄՆ-ն: Նրանք կազմակերպում են երկու երկրների նախագահների, արտգործնախարարների հանդիպում: Ռիգայում կկայանա նախագահների, կամ արտաքին գործերի նախարարների ևս մեկ հանդիպում»,-ասել է ԵՄ ներկայացուցիչը:

 

Placeholder
ԵՄ ներկայացուցիչ. Հայաստանն ու Ադրբեջանը Ռիգայում կքննարկեն ԼՂ խնդիրը