Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը
Իրավունք
10:00 11/05/2015

Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը նույնպես Թուրքիայից կարող է պահանջել Հայոց ցեղասպանության տարիներին եկեղեցուց բռնազավթված սեփականությունը վերադարձնել:

«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է. «Մենք հանձնարարական ենք տվել, ուսումնասիրվում է, որպեսզի համապատասխան փաստաթղթերը դուրս բերվեն: Սա գործընթաց է, որ բավական ջանք և աշխատանք է պահանջում, արխիվներն ուսումնասիրելու, արխիվային փաստաթղթերը վեր հանելու, համապատասխան իրավաբանական ձևակերպումներով հիմնավոր կերպով նման դատական հայցեր ներկայացնելու Թուրքիայի իշխանություններին, դատական ատյաններին»,- ասել է Գարեգին Երկրորդը:

Մանրամասները՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում:

Placeholder
Մայր Աթոռը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը