Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
1994թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված «Արցախյան ռազմաճակատում զինադադարի մասին» համաձայնագիրը:
«Զինադադարը, իմ գնահատմամբ, խաղարարար գործընթացի ամենաշոշափելի արդյունքն է»,- Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Լեռնային Ղարաբաղ: Ընտրություններ զինադադարի պայմաններում» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ԼՂՀ Արտաքին գործերի նախկին փոխնախարար, Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը:
Նա նշեց, որ մինսկյան գործընթացը սկսվել է 1992 թվականի մարտից. «Վերջին 23 տարիների ընթացքում մինսկյան գործընթացի ամենաշոշափելի արդյունքն է: Զինադադարը կնքվել է Ռուսաստանի միջնորդությամբ, նաև ԵԱՀԿ-ի աջակցությամբ»:
Նշենք, որ մինչև մայիսի 12-ը, մայիսի 9-ին Բիշքեքում տեղի էր ունեցել հանդիպում Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, և ստորագրվել էր Բիշքեքյան արձանագրությունը: Մայիսի 9-ին ԼՂՀ-ում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստել է «Անժամկետ հրադադարի մասին» համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Մայիսի 11-ին այն ստորագրել է ԼՂՀ-ի բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: