Բելառուսը պետք է բավարարի ճանապարհային քարտեզով նախանշված պայմանները. Իսլանդիայի ներկայացուցիչ
Կրթություն, գիտություն
17:41 14/05/2015

Բելառուսը պետք է բավարարի ճանապարհային քարտեզով նախանշված պայմանները. Իսլանդիայի ներկայացուցիչ

«Կցանկանայի նշել, որ մենք լիովին օժանդակում ենք Բելառուսի անդամակցությունը Բոլոնիայի գործընթացին, սակայն կցանկանյաի առաջարկել փոքր փոփոխություն»: Այսօր Երևանի Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ համաժողովի ժամանակ ասաց Իսլանդիայի ներկայացուցիչը:

«Օժանդակելով Բելառուսի անդամակցությունը, մենք դրա հետ մեկտեղ որոշել ենք, որ Բելառուսը պետք է ընդունվի պայմանով: Նրանք պետք է բավարարեն ճանապարհային քարտեզով նախանշված պայմանները»,-նշեց նա:

Նա ընդգծեց, որ իրենք սերտորեն կհետևեն մինչև 2018 թվականը Ֆրանսիայում կայանալիք ֆորումը, ինչպես է Բելառուսը աշխատում նախանշված գաղափարների ուղղաությամբ:

«Կարևոր է , որ մենք ունենանք թափանցիկ մոտեցում ևկգնահատենք, թե ինչպես է Բելառուսը կատարում այդ պայմանները»,-ամփոփեց Իսլանդիայի պատվիրակության ներկայացուցիչը:

Համաժողովին ներկա Ֆրանսիայի պատվիրակության ներկայացուցիչն էլ ընդգծելով Բոլոնիայի գործըթացի կարևորությունն ասաց, որ բարձրագույն կրթությունը այս տնտեսական ճգնաժամի ընթացքում մեծ ներդրում է երիտասարդների համար:

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը Երանից հետո ստանձնելու է Ֆրանսիան:

Placeholder
Բելառուսը պետք է բավարարի ճանապարհային քարտեզով նախանշված պայմանները. Իսլանդիայի ներկայացուցիչ