էներգետիկայի նախարարության հայտարարած տենդերում հաղթել է ամենաբարձր գին ներկայացրած մասնակիցը. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:12 14/05/2015

էներգետիկայի նախարարության հայտարարած տենդերում հաղթել է ամենաբարձր գին ներկայացրած մասնակիցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն ինչ-որ շինարարության մրցույթ է հայտարարել, որին երկու կազմակերպություն է մասնակցել, և հաղթել է ամենաբարձր գին ներկայացրածը: Մինչդեռ մրցույթի կանոններով հաղթող պետք է ճանաչվի նվազագույն գին առաջարկողը: Ըստ լուրերի՝ այս պատմության մասին իմացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պարզաբանման համար իր մոտ կանչել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Նրանց «զրույցից» հետո մրցույթի արդյունքները չեղյալ են հայտարարվել:

Երեկ «Ժողովուրդ»-ը դիմել է Երվանդ Զախարյանին՝ վերը բերվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն նախարարը հայտարարել է, թե նկարագրված պատմություն չէր կարող տեղի ունենալ:

«Չի կարող նման բան լինել: Ճշգրիտ ասեք, ներկայացրեք, ես, անպայման, կպատասխանեմ»,- ասել է Զախարյանը:

Այսինքն՝ եթե անունները գիտեք, ասեք, իսկ եթե հնարավոր է, որ անունները չգիտենք, ապա դեպքն էլ չի եղել և վերջ: Բայց մենք գիտենք:

Placeholder
էներգետիկայի նախարարության հայտարարած տենդերում հաղթել է ամենաբարձր գին ներկայացրած մասնակիցը. «Ժողովուրդ»