ՌԴ կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական համաձայնագրին
Կրթություն, գիտություն
11:50 14/05/2015

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական համաձայնագրին

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված՝ Երևանում ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը:

Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՌԴ կառավարության պաշտոնական էջից:  

Նշվում է, որ համալսարանի գործունեությունը կնպաստի հումանիտար ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, Հայաստանում ռուսաց լեզվի ամրապնդմանը:

Placeholder
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել հայ-ռուսական համաձայնագրին