Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն
Կրթություն, գիտություն
12:55 15/05/2015

Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն

Մենք շատ աշխույժ աշխատանքային խումբ ունեցանք: Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ Ադամ Թայսոնը:

«Բարձրագույն կրթության ռազմավարություններից մեկը նոր տեխնոլոգիաներ ներդնելն է: Մենք պետք է նկատենք, թե դրանք որքանով են արդյունավետ կրթության համար: Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս կապերն ավելի սերտ ձևավորել տարբեր համալսարանների միջև»,-նշեց Ադամ Թայսոնը:

Նա ընդգծեց, որ առցանց ուսուցումը էժան չէ, սակայն պետք է պետությունները խթանեն դրա զարգացմանը. «Այսօր կան շատ բացեր, համալսարանները, քոլեջները դեռ ամբողջությամբ չեն կարողանում օգտվել նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից»:

Նա ավելացրեց, որ այս զարգացումները պետք կատարվեն համալսարանների, ուսանողների և ղեկավար կազմի համագործակցությամբ և որ Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. «Պետք է կարողանանք ուսանողների համար շարժունակություն ապահովել նաև առանց թղթի և երաշխավորենք, որպեսզի այս զարգացումներից կարողանան օգտվել նրանք»:

Նախորդող հրապարակումներ`
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Placeholder
Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն