Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Կրթություն, գիտություն
12:32 15/05/2015

Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա

Համալսարանների դերը վերջին տասնամյակում թերագնահատվել է: Համալսարանները լուսավորության կենտրոններ են: Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Պետք է փորձենք կրճատել բյուրոկրատական մոտեցումները, կենտրոնանանք պրակտիկաների ավելացման վրա: Պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք երիտասարդ գիտանականների համար, կրթությունն ավելի ուսանողակենտրոն ու ճկուն դարձնեն»,-ընդգծեց ԿԳ նախարարը:

Նրա խոսքերով, պետք է սերտացնել աշխատաշուկա-կրթական ոլորտ կապը, թիրախային աջակցություն տրամադրենք այն երկրներին, ովքեր օգնության կարիք ունեն. «Բարձրագույն կրթությունը պետք է լինի բարձրորակ և մատչելի»:

Ընդգծելով պետական ներդրումների կարևորությունը կրթության ոլորտում՝ իր խոսքն ամփոփեց մեջբերմամբ. «Եթե մենք ցանկանում ենք գտնել հարցի պատասխանը, թե ինչ տեսակ կրթության կարիք ունենք, պետք է հասկանանք` ինչ տեսակ հասարակություն ենք ուզում ունենալ»:

Նախորդող հրապարակումներ`
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն

Placeholder
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա