«Մենք ենք մեր սարերը»՝ «Genealogy» խմբի կատարմամբ (տեսանյութ)
Մշակույթ
17:34 15/05/2015

«Մենք ենք մեր սարերը»՝ «Genealogy» խմբի կատարմամբ (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի և իրենց երկրպագուների համար: Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ` «Genealogy» խմբի անդամները ձայնագրել  և նորովի ներկայացնում են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների կատարմամբ սիրված ու ճանաչված «Մենք ենք մեր սարերը» երգը: Այս մասին հայտնում են Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Խմբի անդամներ Եսայի Ալթունյանի, Թամար Կապրելյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանի եւ Ստեֆանի Թոփալյանի համար երգն առանձնահատուկ նշանակություն և խորհուրդ ունի. ինչպես «Genealogy» խումբն է խորհրդանշում աշխարհասփյուռ հայությանը, այնպես էլ վերոնշյալ երգը համախմբման յուրահատուկ իմաստ ու հաղորդագրություն է պարունակում:

«Մենք ենք մեր սարերը» երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, իսկ խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:

 

Placeholder
«Մենք ենք մեր սարերը»՝ «Genealogy» խմբի կատարմամբ (տեսանյութ)