Երևանում նոր՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն կբացվի. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:42 15/05/2015

Երևանում նոր՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն կբացվի. «ՀԺ»

Ամենաուշը հուլիս ամսին Երևանում նոր առևտրի կենտրոն կբացվի՝ նոր մոլ, «Տաշիր Սթրիթ» անունով: Խոսքը հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում «Տաշիր գրուպի» կողմից կառուցվող առևտրի և զվարճանքի կենտրոնի մասին է: Պողոտայի ստորգետնյա հատված տանող ուղիները դեռ փակ են և շինարարությունը դեռ շարունակվում է, բայց «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, շուտով կավարտվի:

Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, աշխատանքների մեծ մասն արված է մնում է բուտիկների ներքին հարդարման աշխատանքները: Ավելին` պողոտայից դեպի ստորգետնյա հատված տանող մեր-երկու աստիճաններն արդեն փոխարինվել են շարժասանդուղքով:

Հիշեցնենք, որ ապագա «Տաշիր սթրիթի» տարածքը նախկինում հանրային ավտոկայանատեղի էր:

Placeholder
Երևանում նոր՝ «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն կբացվի. «ՀԺ»