Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանը լքել է օդային ճանապարհով. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:36 15/05/2015

Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանը լքել է օդային ճանապարհով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Թերթին հաջողվել է պարզել, որ Տիգրանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո` մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել:

Ի դեպ, թերթին հայտնի է դարձել նաև, որ մարզպետի վարորդի որդուն ևս ծանուցագիր է ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է:

Ի դեպ, ՀՀ ՔԿ-ի երեկ տարածած հաղորդագրությունում նշված է, որ մայիսի 2-ի կռվի մի քանի մասնակիցներ հանրապետությունից բացակայում են, բայց առանց կոնկրետ անունների:

Placeholder
Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանը լքել է օդային ճանապարհով. «Ժողովուրդ»