Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եվրոպացի մասնագետ. Կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի
«Մենք գիտենք, որ եվրոպայի առջև ծառացած են շատ լուրջ մարտահրավերներ, այդ թվում տնտեսական մարտահրավերներ, որոնք անդրադառնում են ուսանողների վրա»: Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ ասաց Բրույսել դաշնության կրթության նախարարության նախարարության ներկայացուցիչ Քեվին Գիյոմը:
«Մենք պետք է հստակ հարցեր քննարկենք, օրինակ` արդյոք ուսանողը հավասար գործընկեր է բարձրագույն կրթությունում, քանի որ մեր հետազոտության համաձայն` այնպիսի տպավորություն է, որ նրանց չեն լսում»,-ընդգծեց եվրոպացի մասնագետը:
Ըստ նրա, կարևորագույն հարցի պատասխան է պետք է ստանալ՝ ինչ կարելի է անել, որ ուսանողներն ավարտելուց հետո առանց աշխատանքի չմնան:
«Կրթության ոլորտը լրացուցիչ գումարի կարիք ունի, բայց, մյուս կողմից, բյուջեի հաշվին չենք կարող այդ բացը լրացնել, ուստի պետք է այս հարցին նույնպես լուծում տալ: Մեզ պետք չեն մարդիկ, ովքեր աշխատում և փող են ստանում, մեզ պետք է քննադատաբար մոտեցում: Վստահ եմ` կարող ենք գերազանց բարձրագույն կրթական ոլորտ ունենալ Եվրոպայում` միջազգայնացման միջոցով»,-ասաց Ք. Գիյոմը:
Նախորդող հրապարակումներ`
Արմեն Աշոտյան. Պետք է կենտրոնանանք պրակտիկայի ավելացման վրա
Բոլոնիայի գագաթաժողովի մասնակիցներին Երևանում պարել են սովորեցրել
Քննարկվում է երևանյան կոմյունիկեն
Բոլոնիայի գործընթացը չի կարող զերծ մնալ նոր տեխնոլոգիաների ազդեցությունից. Ադամ Թայսոն