Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գինը. «ՀԺ»
Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են գյուղացիներից գնվող կաթի գները: Ըստ ստացված ահազանգերի, մեկ լիտր կաթի գնման գինը նվազել է միջինը 10-20 դրամով:
«Հայկական Ժամանակ»-ի հետ ունեցած հեռախոսազրույցներում մի քանի գյուղապետեր, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզից, հաստատել են տեղեկությունը, սակայն դժվարացել են բացատրել պատճառները: Բերդկունքի գյուղապետ Բաբկեն Դադիկյանը թերթին վարկած է ներկայացրել, թե դա կարող է պայմանավորված լինել կաթի արտադրության սեզոնային աճով:
«Թե ո՞րն է կաթի մթերման գնի նվազման իրական պատճառը և ինչո՞ւ են բոլոր մթերողները միաժամանակ նվազեցրել գինը կփորձենք պարզել առաջիկայում: Միայն նշենք, որ կաթնամթերքի գինը ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած տարվա համեմատ աճել է ավելի քան 10 տոկոսով»,-հավելել է թերթը: