«Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին
Մշակույթ
13:50 16/05/2015

«Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին

Նախարարության ցավոտ խնդիրը մշակութային ենթակառուցվածքների հարցն է, դրանք հիմնականում ստեղծվել են խորհրդային տարիներին, և դժվար է լուծել ադ խնդիրները սուղ ֆինանսական պայմաններում, թեև հատուկ ուշադրություն կա դրանց նկատմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ անդրադառնալով նախարարության խնդիրներին:

Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ամփոփում են 2012-2015 թվականների պետական ծրագիրը, և կազմելու են նոր ծրագիր՝ հետագա տարիների համար. «2012-2015 թվականների  համար նախատեսված 22 կետը դառնալու է 40 կետ,  և միջազգային հարթակներում մեր երեխաների հաջողությունները հենց այդ գործողությունների արդյունքն է»:

Նա նկատեց, որ միջազգային ասպարեզում հայ երեխաների հաջողությունների մեջ մեծ է նաև ֆոնդերի աշխատանքը. «Նոր անուններ» ծրագրի միջոցով մենք նաև բացահայտեցինք դուդուկահար այն փոքրիկին, ով հայտնվեց ապրիլի 24-ի միջոցառումների ուշադրության կենտրոնում»:

Տարվա ձեռքբերումներից Հ. Պողոսյանն առանձնացրեց Դաշտադեմի ամրոցի վերականգնողական լայնածավալ ծրագրի մեկնարկը, Մաշտոցի անվան մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, Հայոց ցեղասպանություն ինստիտուտ- թանգարանի նոր մասնաշենքը:

«Զուգահեռաբար ընդլայնվում են այն թանգարանները, որոնք գոյություն ունեն, բացվելու է Համո Սահյանի տուն թանգարանը»,-հայտնեց նախարարը:

Լրագրողի հարցին, թե Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման հետ կապված ի՞նչ հույսեր կան, Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:

Placeholder
«Հույս միշտ էլ կա». նախարարը` Մնջախաղի և Համազգային թատրոնների շենքերի կառուցման մասին