Ուռուցքաբան. Առողջության վրա ալեհավաքի բացասական ազդեցության վերաբերյալ տվյալներ չկան
Առողջություն
17:00 18/05/2015

Ուռուցքաբան. Առողջության վրա ալեհավաքի բացասական ազդեցության վերաբերյալ տվյալներ չկան

Երևանյան մի քանի շենքերի տանիքներին բջջային կապի օպերատորներից մեկի կողմից ալեհավաքների տեղադրումը քաղաքացիների շրջանում մտահոգություններ է առաջացրել: Բնակիչները ցանկանում են հասկանալ՝ արդյոք այն բացասական ազդեցություն չի՞ ունենա իրենց առողջության վրա:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, առողջության վրա ալեհավաքի բացասական ազդեցութան վերաբերյալ տվյալներ չկան:

«Նման տվյալներ չկան, ճառագայնթների հարց չկա: Բջջային հեռախոսներով միշտ էլ խոսում ենք, այսօրվա դրությամբ, որևէ փաստացի տվյալ չկա, որ ալեհավաքները վատթարացնում են առողջական վիճակը»,-ասաց Գագիկ Բազիկյանը:

Placeholder
Ուռուցքաբան. Առողջության վրա ալեհավաքի բացասական ազդեցության վերաբերյալ տվյալներ չկան