ՈՒԵՖԱ-ն կմեղմացնի՞ Ֆինանսական արդար խաղի կանոնները
Աշխարհում
18:00 18/05/2015

ՈՒԵՖԱ-ն կմեղմացնի՞ Ֆինանսական արդար խաղի կանոնները

ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաները մտադիր են քննարկել եվրոպական ակումբների համար Ֆինանսական արդար խաղի կանոնների մեղմացման հարցը: Օրենքի վերանայման հնարավորությունը թույլատրել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Հիշեցնենք, որ, ըստ այդ օրենքի, ակումբները չեն կարող ֆուտբոլիստների տրանսֆերների գնման համար ավելի շատ ծախսել, քան վաստակել են:

«Կարծում եմ, որ կթեթևացնենք Ֆինանսական արդար խաղի պահանջները,- Պլատինիի խոսքերը մեջբերել է AFP-ն:- Այդ հարցը կքննարկի գործադիր կոմիտեն, իսկ արդյունքների մասին կիմանաք հունիսին: Ինձ թվում է, որ նոր կանոնների ներդրումը զգալիորեն կբարելավի իրավիճակը»:

Placeholder
ՈՒԵՖԱ-ն կմեղմացնի՞ Ֆինանսական արդար խաղի կանոնները