ՀՀ և Վրաստանի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր
Քաղաքական
13:42 18/05/2015

ՀՀ և Վրաստանի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի Բաթումի քաղաքում աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախօրեին առանձնազրույցի ընթացքում երկու երկրների վարչապետներն անդրադարձել են հայ-վրացական բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:

Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող մի շարք հարցեր՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերը:

Հանդիպման ավարտից հետո Հայաստանի և Վրաստանի վարչապետները շրջել են Բաթումիի զբոսայգում:

Placeholder
ՀՀ և Վրաստանի վարչապետերը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ հարցեր