Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում
Կրթություն, գիտություն
18:49 18/05/2015

Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում

Մայիսի 22-ին ժամը 19:00-ին  Վերջին զանգի առթիվ Ազատության հրապարակում կազմակերպվելիք համերգին ելույթ կունենան հայ էստրադային կատարողներ, դիջեյներ: Երեկոն կեզարափակվի տոնական հրավառությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության  ժամանակ Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, և խստորեն նախազգուշացվել է հետևողական լինել այս աշխատանքներում: Քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել և հսկողություն սահմանել 2014-2015 ուսումնական տարվա ավարտական, նաև պետական-ավարատական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման նկատմամբ:

 

Placeholder
Վերջին զանգի գլխավոր միջոցառումը կանցկացվի Ազատության հրապարակում