Այվազովսկու կտավը լոնդոնյան աճուրդի գլխավոր լոտն է
Մշակույթ
11:03 19/05/2015

Այվազովսկու կտավը լոնդոնյան աճուրդի գլխավոր լոտն է

Հովհաննես Այվազովսկու «Ամերիկյան նավը Ջիբրալթարի ժայռի մոտ» կտավը կդառնա Լոնդոնում Christie's աճուրդի տան ռուսական վաճառքի գլխավոր լոտը: Այս մասին գրում է Ռիա Նովոստին

Աճուրդը կայանալու է հունիսի 1-ին: Christie's-ի ներկայացուցիչն ասել է, որ կտավը ստեղծվել է 1873 թվականին, այն առաջին անգամ վաճառվել է 2007-ին 2,7 միլիոն ֆունտով, այդ ռեկորդը պահպանվել է 5 տարի: Այս վաճառքի ժամանակ նախնական գինը կկազմի 2-2,5 միլիոն ֆունտ:

Աճուրդին ներկայացված են նաև Նիլոկայ Ռերիխի 2 կտավ: Ամեն մեկի արժեքը 500-700 հազար ֆունտ է գնահատվում: Իսկ Նիկո Փիրոսմանիի կտավը գնահատվում է 800 հազարից մինչև 1,2 միլիոն ֆունտ:

Placeholder
Այվազովսկու կտավը լոնդոնյան աճուրդի գլխավոր լոտն է