Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն
Վերլուծություններ
13:45 19/05/2015

Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն

Մի քանի օր առաջ տեղացած կարկուտի պատճառած վնասները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակակարկտային կայանները ցածր արդյունավետություն ունեն կամ ընդհանրապես չեն օգնում գյւողացուն: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Մասնագետն, ամենաառաջադեմ փորձն այս առումով, բույսերի ցանցապատումն է համարում, որը Հայաստանում չի կիրառվում. «Ցանցապատումը մեծ ծախսերի հետ կապված չէ, հարկավոր է լավ ծրագիր մշակել ու դրանով առաջնորդվել»:

Թե ինչու ծրագիր չի մշակվում հարցին, Բերբերյանը չի պատասխանում, ասում է. «Լուրջ ուսումնասիրության կարիք կա՝ հասկանալու, թե ինչու են հույսները կապում անարդյունավետ համակարգի հետ»:

Մայիսի 15-ին տեղացած կարկուտի հետևանքով, գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Արմավիրի մարզի Արգինա, Քարակերտ, Շենիկ, Արտամետ, Բաղրամյան, Կողբավան, Հուշակերտ, Արագածոտնի մարզի Արագածավան և Արտենի , Վայոց ձորի Ռինդ, Աղավնաձոր և Չիվա, Արարատի մարզի հիմնականում Կանաչուտ և Այգեստան համայնքներում տուժել են շուրջ 1454 հեկտար տարածքներ, այդ թվում` շուրջ 1059 հեկտար պտղատու այգիներ և 395 հեկտար խաղողի այգիներ:

Նշված մարզերում տուժած 1059 հեկտար պտղատու այգիներից վնասը կազմում է շուրջ 3700 տոննա, իսկ խաղողի այգիներից` 1650 տոննա: Ընդհանուր գումարային արտահայտությամբ վնասի նախնական չափը կազմել է շուրջ 1 մլրդ 142 մլն դրամ, որից 836 մլն դրամը` պտղատու այգիներից, իսկ շուրջ 306 մլն դրամը` խաղողի այգիներից:


Նախորդող հրապարակումներ՝
Կարկտահարության պատճառած վնասներն էական ազդեցություն չեն ունենա կանխատեսվող պտղի և խաղողի արտադրության ծավալների վրա. ԳՆ
Կարկուտից տուժած գյուղապետ. «Սովետական կաստյումներս կհանինք, կհագնինք»
Կարկտահարություն Արագածոտնի և Վայոց ձորի մարզերում
Բերբերյան. Քանի դեռ հակակարկտային կայաններն արդյունավետ չեն աշխատում, գյուղապահովագրությունը ռիսկային է
Հ. Բերբերյան. Չար լեզուները փորձում են բարձր ինքնարժեք ցույց տալ, որպեսզի իրենց դիրքերը պահպանեն
Կարկուտից պաշտպանելու համար Բերբերյանը առաջարկում է ցանցապատել այգիները

Placeholder
Բերբերյան. Հակակարկտային կայանները չեն օգնում գյուղացուն