Տնտեսագիտական համալսարանի և Կառավարման ակադեմիայի հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Կրթություն, գիտություն
15:30 20/05/2015

Տնտեսագիտական համալսարանի և Կառավարման ակադեմիայի հավատարմագրման մասին որոշում կկայացվի

Մայիսի 21-ին, տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ: 

ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով յուրաքանչյուր բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրի վրա, որոշում կկայացնի:

Ըստ հավատարմագրման կարգի` բուհը կարող է ստանալ ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 կամ 4 տարի ժամկետով, պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարով կամ չհավատարմագրվել:

Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, այդ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները: 

Placeholder
Տնտեսագիտական համալսարանի և Կառավարման ակադեմիայի հավատարմագրման մասին որոշում կկայացվի