Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:25 20/05/2015

Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ. «Հրապարակ»

«Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի Հայաստանում գործող մոնստրի հետ: Դա ավելի շատ շփոթեցնելու համար է»,-տեղեկացրել են  «Հրապարակի» աղբյուրները:

«Կուսակցության ստեղծման մասին հայտարարած Կարեն Օհանջանյանը և Արևիկ Պետրոսյանը հայտնի «ղուկասյանականներ» են: Արևիկ Պետրոսյանն Արցախի 5-րդ գումարման պատգամավոր էր՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունից, որի ղեկավարն Աշոտ Ղուլյանն է, սակայն կուսակցության իրական «տերն» Արկադի Ղուկասյանն է: Այս անգամ ևս Արևիկ Պետրոսյանն ԱԺԿ-ի համամասնական ցուցակում է եղել, սակայն չի անցել»,-ասել է թերթի աղբյուրը:

«Ներքին խնդիրներ են առաջացել Ղուլյանի և իր կուսակիցների միջև, գաղտնիք չէ, որ Արկադի Ղուկասյանը ցանկանում է դառնալ ԼՂ հաջորդ նախագահ»,- հարցրինք մեր զրուցակցին: «Չէ, խնդիրն առնչվում է Ղարաբաղում ևս սպասվելիք սահմանադրական փոփոխություններին: Նրանք, ովքեր դեմ են այդ փոփոխություններին, արդեն իսկ փորձում են այլընտրանքային, ընդդիմադիր հարթակներ ստեղծել, որպեսզի կարողանան մի քանի կետից պայքարել»»,-պատասխանել է նա:
 

Placeholder
Արցախում ստեղծվելիք Հանրապետական կուսակցությունը կապ չունի հայաստանյան ՀՀԿ-ի հետ. «Հրապարակ»