Պալաչը հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:41 20/05/2015

Պալաչը հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի հետ զրույցում Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչ, լսելով տարածված տեղեկությունները, թե նախօրեին գիշերը Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոն դաժան ծեծի է ենթարկել իրեն՝ վրդովվել է:

Ըստ նրա՝ նման լուրերով փորձում են իրեն վարկաբեկել ընտրողների մոտ: Նա վստահեցրել է, որ նման բան տեղի չի ունեցել, և իրեն ճանաչողները լավ գիտեն, որ իրեն նշված մարդիկ չեն կարող ծեծի ենթարկել, ապա հավելել է, որ ինքը գիտի՝ դա ում ձեռագիրն է և ինչի համար է արվում:
 

Placeholder
Պալաչը հերքել է իրեն ծեծի ենթարկելու մասին լուրը. «Ժամանակ»