Միշել Պլատինի. «Ֆինանսական արդար խաղի շնորհիվ ակումբները կորուստները կրճատել են 1,2 մլրդ եվրոյով»
Աշխարհում
16:07 21/05/2015

Միշել Պլատինի. «Ֆինանսական արդար խաղի շնորհիվ ակումբները կորուստները կրճատել են 1,2 մլրդ եվրոյով»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ասել է, որ ֆինանսական արդար խաղի ներդրումից հետո եվրոպական ակումբների կորուստները կրճատվել են 1,2 մլրդ եվրոյով: Նախագիծն ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կողմից հաստատվել է 2009 թ.: Նորամուծության համաձայն՝ ակումբները չեն կարող խաղացողների տրանսֆերների համար ավելին վճարել, քան վաստակում են:

«Ֆինանսական արդար խաղի ներդրումը հանգեցրեց ֆինանսական վիճակի կտրուկ բարելավման և վերադարձրեց վստահությունը մեր մարզաձևի հանդեպ,- Պլատինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Երբ մենք սկսեցինք, տարեկան կորուստները կազմում էին 1,7 մլրդ եվրո, իսկ հիմա՝ 400-500 մլն: Կարճ ժամանակահատվածում մենք հասանք եվրոպական ֆուտբոլի ֆինանսական առողջացմանը: Ակումբներն այժմ կկառուցվեն ավելի ամուր հիմքի վրա»:

Placeholder
Միշել Պլատինի. «Ֆինանսական արդար խաղի շնորհիվ ակումբները կորուստները կրճատել են 1,2 մլրդ եվրոյով»