Հնդկաստանում շոգից 500 մարդ է մահացել
Աշխարհում
10:17 25/05/2015

Հնդկաստանում շոգից 500 մարդ է մահացել

Չորս օրերի ընթացքում Հնդկաստանի հարավում մահացել է 500 մարդ: Ամենաբարձր ջերմաստիճանը` 47 աստիճան, գրանցվել է Անդրա-Փրադեշ նահանգի Մաչիլիպատման և Տունի քաղաքներում, գրել է The Times of India պարբերականը:

Օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին շոգը կպահպանվի: Տեղի իշխանությունները կոչ են անում անվտանգության նորմերը պահպանել և փորձել փողոց դուրս չգալ:

Առաջին երեք օրերին շոգից մահացել է 335 մարդ, իսկ առնվազն 165 մարդ էլ մահացել է 4-րդ օրը` մայիսի 24-ին: Հաղորդվել է, որ ջերմաստիճանը բարձրացել է ռեկորդային 48 աստիճանի:

Տարվա այս ժամանակին բարձր ջերմաստիճանը բնորոշ է Հնդկաստանի մեծ մասին:

Placeholder
Հնդկաստանում շոգից 500 մարդ է մահացել