Սևակ Մխիթարյանը` Ամերիկայի առաջնությունում
Սպորտ
14:00 25/05/2015

Սևակ Մխիթարյանը` Ամերիկայի առաջնությունում

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանն Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ավարտված Ամերիկա աշխարհամասի առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 153 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը:

8,5 միավորով չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Սանդրո Մարեկոն (Արգենտինա): Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:

Մրցաշարի չորս հաղթողներն իրավունք են ստանում՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվելու է 2015 թ. սեպտեմբերին, Բաքվում:

Placeholder
Սևակ Մխիթարյանը` Ամերիկայի առաջնությունում