Հանրապետությունում կարկուտի հավանականությունը պահպանվում է
Օրվա թեմա
10:50 25/05/2015

Հանրապետությունում կարկուտի հավանականությունը պահպանվում է

Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևանում մայիսի 25-29-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:

Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +26, վաղը՝ +27, հետագա օրերին՝ +29--+30 աստիճան տաքություն:

 

Placeholder
Հանրապետությունում կարկուտի հավանականությունը պահպանվում է