Կաբանով. «ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունը դավադրություն է Ռուսաստանի դեմ»
Աշխարհում
18:15 27/05/2015

Կաբանով. «ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունը դավադրություն է Ռուսաստանի դեմ»

Ռուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Կիրիլ Կաբանովը կարծիք է հայտնել, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաների այսօրվա ձերբակալությունը կարող է ազդել աշխարհի ֆուտբոլի 2018 թ. առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վրա: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է ՖԻՖԱ-ի 6 բարձրաստիճան պաշտոնյաների՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ, իսկ Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է սկսել «ԱԱ-2018» և «ԱԱ-2022» հայտերի դեմ: Նշվում է, որ ամերիկյան ու շվեյցարական կողմերը կհամագործակցեն հետաքննության անցկացման գործում:

«Այս իրավիճակը կարող է խաղարկվել Ռուսաստանի և մեր երկրում աշխարհի առաջնության անցկացման դեմ,- նշել է Կաբանովը:- Եթե, իհարկե, հաջողվի իրավաբանորեն ապացուցել, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաները կաշառված են եղել, իսկ հետո խոստովանել, որ գործընթացն ապօրինի է: Այս իրավիճակը կարող է խաղարկվել նման սցենարով»:

Placeholder
Կաբանով. «ՖԻՖԱ-ի պաշտոնյաների ձերբակալությունը դավադրություն է Ռուսաստանի դեմ»