Հայաստանի արտգործնախարարն այսօր կմեկնի Սիրիա
Քաղաքական
10:46 27/05/2015

Հայաստանի արտգործնախարարն այսօր կմեկնի Սիրիա

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ-Մուալլեմի հրավերով կայցելի Դամասկոս։

ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Placeholder
Հայաստանի արտգործնախարարն այսօր կմեկնի Սիրիա