Բլատտեր. «Ես մեղավոր չեմ»
Աշխարհում
10:45 29/05/2015

Բլատտեր. «Ես մեղավոր չեմ»

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերը պատրաստ չէ ընդունել իր մեղքը կոռուպցիայի մեջ և հեռանալ զբաղեցրած պաշտոնից:

Չնայած կոռուպցիոն հետաքննությանը, որի մանրամասները հայտնի դարձան երկու օր առաջ, ՖԻՖԱ-ի ղեկավարը հանգստություն է պահպանում ու բացատրում է, որ չի մասնակցել ապօրինի գործերի:

«ՖԻՖԱ-ի համար չափազանց ծանր ժամանակներ են: Վերջին իրադարձությունները, ընդհանուր առմամբ, ազդեցություն ունեն ֆուտբոլի և, մասնավորապես, ՖԻՖԱ-ի հերթական համաժողովի վրա: Ուզում եմ շեշտել, որ նրանք, ովքեր ֆուտբոլում զբաղվում են կոռուպցիայով, թվային փոքրամասնություն են և պետք է պատժվեն:

Հաջորդ մի քանի ամիսը շատ ծանր կլինի ՖԻՖԱ-ի համար: Ենթադրում եմ, որ դեռ շատ վատ նորություններ կլսենք: Սակայն մենք պետք է աշխատենք և վերականգնենք վստահությունը կազմակերպության նկատմամբ: Պետք է սկսել հենց հիմա: Եվ առաջիկա համաժողովը մեզ հնարավորություն կտա բացել վստահությունը վերադարձնող երկար ճանապարհը:

Մենք կհամագործակցենք իշխանությունների հետ, որպեսզի գտնենք և պատժենք մեղավորներին: Շատերը կարծում են, որ ես պետք է պատասխանատվություն կրեմ: Բայց ես չեմ կարող հետևել բոլորին: Եթե մարդն ուզում է խախտել օրենքը, նա դա կանի և կաշխատի թաքցնել կատարածը»,- վստահ է Բլատտերը:

Placeholder
Բլատտեր. «Ես մեղավոր չեմ»