Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Քաղաքական
23:20 29/05/2015

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բրազիլիայի Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

«Շարունակվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը։

Հայաստանը ողջունում է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը։

Այս բանաձևի ընդունմամբ Բրազիլիան նշանակալից քայլ կատարեց՝ ի նպաստ ցեղասպանությունների և մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,- ասվում է նախարարի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

Placeholder
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ