Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են
Աշխարհում
12:31 30/05/2015

Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են

Երեկ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև «Բորուսիայի» այլ ֆուտբոլիստների հետ:

Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել և հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի խաղարկության «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» եզրափակիչ խաղում: Այս մասին Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Ֆուտբոլիստները, իրենց հերթին, հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին հուլիսի 18-ին պլանավորված մենամարտում:

Placeholder
Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են