«Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով». «ՀԺ»
Օրվա մամուլ
09:23 30/05/2015

«Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով». «ՀԺ»

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կինը նախորդ տարի 9 միլիոն դրամով հասարակական նշանակության շինություն է գնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ը տեղեկացել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից:

«Ժաննա Աղաբաբյանի անունով են գրանցած Սահակյան ընտանիքի բիզնեսները: Անձամբ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, շատ համեստ հայտարարագիր է պահում: Եղել են տարիներ, որ Ժաննա Աղաբաբյանի դրամական միջոցները աճել են միանգամից մի քանի տասնյակ միլիոն դրամով:

Նախորդ տարի նրա դրամական միջոցները աճել են մոտ 25 միլիոն դրամով 75,7 միլիոնից հասնելով 100,6 միլիոնի: Տիկնոջ տարեկան աշխատավարձը կազմում է 1,7 միլիոն դրամ, կենսաթոշակը՝ 499 հազար դրամ, ինչպես նա շահաբաժնից եկամուտ է ստացել 33,8 միլիոն դրամի չավով: Աժ նախագահը, ի տարբերություն կնոջ, ավելի համեստ կյանք է նախընտրում: Նա ապրում է աշխատավարձի և թոշակի հույսին: Նախորդ տարի Սահակյանը ունեցել է 7,2 միլիոն դրամի չափով եկամուտ, որից 6,9 միլիոնը աշխատավարձն է, 357 հազար դրամը թոշակը»:
 

Placeholder
«Գալուստ Սահակյանի ընտանիքին պատկանող բիզնեսները գրանցված են նրա կնոջ անունով». «ՀԺ»