«Հայաստանի գաղտնիքները» կբացահայտեն Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում
Մշակույթ
09:09 30/05/2015

«Հայաստանի գաղտնիքները» կբացահայտեն Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում

Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճը հունիսի 2-ին կներկվի հայկական երաժշտական գույներով: Դասական համերգային երեկոն, որը կկրի «Հայաստանի գաղտնիքները» խորագիրը, նվիրված կլինի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի, Տիգրանյանի, Խաչատրյանի, Ստեփանյանի, Բաբաջանյանի, Հարությունյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Ամիրխանյանի ստեղծագործություններից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի կոմպոզիտորների միությունից: 

Համերգն անցկացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության և Մոսկվայի մշակույթի վարչության աջակցությամբ։

Միջոցառման կազմակերպիչներն են Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը, Միքայել Հայրապետյանի «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը։

 

Placeholder
«Հայաստանի գաղտնիքները» կբացահայտեն Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում