Նիրսբախը դեմ է «ԱԱ-2018»-ի բոյկոտին
Աշխարհում
18:50 01/06/2015

Նիրսբախը դեմ է «ԱԱ-2018»-ի բոյկոտին

Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավար Վոլֆգանգ Նիրսբախը կտրականապես դեմ է արտահայտվել աշխարհի 2018 և 2022 թ. առաջնությունները բոյկոտելու գաղափարին: Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ում կոչեր են հնչել ՖԻՖԱ-ի սկանդալի պատճառով այդ մրցաշարերը բոյկոտելու մասին: Սակայն սկանդալը միակ պատճառը չէ. երկրորդ պատճառն այն է, որ այդ առաջնությունները համապատասխանաբար անցկացվելու են Ռուսաստանում և Քաթարում:

«Ես կտրականապես դեմ եմ բոյկոտին,- Նիրսբախի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Դա վատ զենք է, որը դրված նպատակներին հասնելու միջոց չէ»:

Նիրսբախը միևնույն ժամանակ չի հերքում, որ քննադատաբար է վերաբերվում ՖԻՖԱ-ի այժմյան ղեկավարությանն ու նրա նախագահ Յոզեֆ Բլատտերին:

Placeholder
Նիրսբախը դեմ է «ԱԱ-2018»-ի բոյկոտին