Հասան Ռոհանի. Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին
Քաղաքական
13:24 02/06/2015

Հասան Ռոհանի. Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին

«Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Հասան Ռոհանին Սիրիայի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Ջիհադ ալ-Լահամի հետ այսօր առավոտյան Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով արդեն չորս տարի տևող սիրիական պատերազմին, մասնավորապես նշել է. «Սիրիայի ժողովուրդն ակամա ներքաշվել է որոշ երկրների և ահաբեկչական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմի մեջ, սակայն, եթե ժողովուրդը ցանկանում է, ապա կարող է պայքարել դավադրությունների դեմ, ինչպես սրբազան պատերազմի (իրանաիրաքյան պատերազմ) տարիներին Իրանի ժողովուրդը կարողացավ հաղթել Սադդամ Հուսեյնին և նրան աջակցող երկրներին»:

Շարունակելով խոսքը՝ Իրանի նախագահը հավելել է. «Ցավոք, տարածաշրջանի որոշ երկրներ սխալ հաշվարկներ են արել, սակայն միևնույնն է ահաբեկիչներն ի զորու չեն հաղթել Սիրիայի ժողովրդին»:

Անդրադառնալով իրանասիրիական հարաբերությունների հեռանկարին՝ Հասան Ռոհանին վստահեցրել է, որ Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին:

Սիրիայի Մեջլիսի նախագահն էլ իր խոսքում շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը՝ նշելով, որ Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը երբեք չեն մոռանա Իրանի ցուցաբերած աջակցությունը:

Թեմային առնչվող նախորդ հրապարակումները՝
Բաշար ալ-Ասադ. Առանց Իրանի անհնար կլիներ ահաբեկչության դեմ պայքարում հաջողություն արձանագրել
Իրանցի գեներալ. «Հեզբոլլահի» 80 հազար հրթիռներ պատրաստ սպասում են Իսրայելի վրա հարձակմանը

Placeholder
Հասան Ռոհանի. Իրանը մինչև վերջ կկանգնի Սիրիայի կառավարության և ժողովրդի կողքին