Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:17 02/06/2015

Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել. «Ժողովուրդ»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Արևմտյան Հայաստան է մեկնել այնտեղ երկարաժամկետ գործունեություն սկսելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հովհաննիսյանն իր շրջապատին հայտնել է, թե ցանկանում է Արևմտյան Հայաստանում հիմնել հայկական կրթօջախներ, հայապահպանությանը նպաստելու նպատակով դասախոսություններ կարդալ:

Նա ասել է, որ առայժմ գնում է ուսումնասիրելու, թե արդյոք կարող է այդ ծրագրերն իրագործել, և եթե ամեն ինչ իր սրտով լինի, կտեղափոխվի և բնակություն կհաստատի Արևմտյան Հայաստանում:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վերը բերված լուրերի առնչությամբ ասել է. «Րաֆֆին կվերադառնա, ձեր բոլոր հարցերը կուղղեք իրեն»:
 

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է Արևմտյան Հայաստանում հայկական կրթօջախներ հիմնել. «Ժողովուրդ»