Այվազովսկու կտավը հանվել է աճուրդից
Իրավունք
19:34 02/06/2015

Այվազովսկու կտավը հանվել է աճուրդից

Հովհաննես Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը հանվել է Sotheby's աճուրդից վաճառողի խնդրանքով: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Ավելի վաղ ՌԴ ՆԳՆ-ն Ինտերպոլի միջոցով հարցում էր ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին՝ պահանջելով կտավը, որպես գողացված, հանել վաճառքից: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, կտավը գողացվել էր 1997 թվականին Մոսկվայում մասնավոր հավաքածուից:

Sotheby`s-ի փորձագետների հաշվարկով, Այվազովսկու աշխատանքը դառնալու էր այս երկոյի ամենաթանկ կտավերից մեկը:
Նախնական արժեք էր սահմանվել 1,5-2 մլն ֆունտ ստերլինգ:

«Երեկոն Կահիրեում» չէր ցուցադրվում 1950 թվականից. վերջին անդամ ցուցադրվել էր Տրետյակովյան պատկերասրահում: 

Այվազովսկին «Երեկոն Կահիրեում» կտավը ստեղծել է 1870 թվականին: 

Placeholder
Այվազովսկու կտավը հանվել է աճուրդից