Կրեմլը չի մեկնաբանում Բլատտերի հրաժարականը
Աշխարհում
13:00 03/06/2015

Կրեմլը չի մեկնաբանում Բլատտերի հրաժարականը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առայժմ չի մեկնաբանում ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի հրաժարականը: Նրա խոսքերով` իրենք բավարար չափով տեղեկացված չեն Բլատտերի որոշման դրդապատճառների մասին: Բլատտերը հայտարարել է, որ հրաժարական կտա ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովում, որը կհրավիրվի 2015 թ. դեկտեմբեր-2016 թ. մարտ ժամանակահատվածում:

«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել ձեզ կամ պատասխանել Բլատտերին վերաբերող հարցերին, որովհետև մենք դեռ մանրամասն տեղեկություններ չունենք,- Պեսկովի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Անկասկած, այն բանից հետո, երբ կհասկանանք, թե ինչ է կատարվել, դա կարելի է անել»:

Placeholder
Կրեմլը չի մեկնաբանում Բլատտերի հրաժարականը