ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Քաղաքական
18:35 04/06/2015

ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ: 

Placeholder
ԼՂՀ ԱԳ նախարարը Կասպշիկի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը