Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտադրում, լիտրանոց շիշը՝ 2300 դրամ. «168 ժամ»
Օրվա մամուլ
09:25 04/06/2015

Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտադրում, լիտրանոց շիշը՝ 2300 դրամ. «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է. «Վաղուց շրջանառվող լուրերն այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկը վիսկի է արտադրում, հաստատվում են։ Yerevan City սուպերմարկետների ցանցում սկսել են վաճառվել MacAlex խոսուն անվանումը կրող խմիչքներ, որոնց պիտակի վրա գրված է՝ վիսկի։

Այսինքն, Ս.Ալեքսանյանը վիսկին ոչ միայն արտահանում է Իրաք, ինչպես խոսվում էր, այլ որոշել է այն համտեսելու հնարավորություն ընձեռել նաև հայ սպառողներին։ Ընդ որում, բավականին էժան գնով՝ 1 լիտրանոց շիշը՝ 2300 դրամ։

«Հայկական վիսկիի» ծնունդը ֆիքսել է նաև պաշտոնական վիճակագրությունը։ ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 187.2 հազար լիտր վիսկի»։

Placeholder
Սամվել Ալեքսանյանը վիսկի է արտադրում, լիտրանոց շիշը՝ 2300 դրամ. «168 ժամ»