Էլէներգիայի սակագնի մասին լսումները` հունիսի 12-ին
Քաղաքական
12:18 05/06/2015

Էլէներգիայի սակագնի մասին լսումները` հունիսի 12-ին

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Ազգային ժողովում խորհրդարանական լսումները կկայանան ամենայն հավանականությամբ հունիսի 12-ին: Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, սակայն Panorama.am-ին ասաց, որ դեռևս պաշտոնապես օր չի որոշվել լսումներն անցկացնելու համար: Նաև որոշված չէ, թե լսումները կլինեն բա՞ց, թե՞ փակ:

Նշենք, որ հունիսի 4-ին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ «ճիշտ կլինի, որ լսումներն անցկացվեն փակ ռեժիմով»:

«էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով խորհրդարանական լսումները, հավանաբար, տեղի կունենան հունիսի 12-ին: Ճիշտ կլինի, որ լսումներն անցկացվեն փակ ռեժիմով: Ես կարծում եմ, որ փակ ռեժիմով աշխատանքն առավել արդյունավետ է», -ասել էր Շարմազանովը:

Placeholder
Էլէներգիայի սակագնի մասին լսումները` հունիսի 12-ին